Միջազգային

 Մակրոնը հետաձգել է ընտրություններին առաջադրվելն Ուկրաինայի ճգնաժամի շուրջ բանակցությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

 Մակրոնը հետաձգել է ընտրություններին առաջադրվելն Ուկրաինայի ճգնաժամի շուրջ բանակցությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը մեկ շաբաթով հետաձգել Է իր թեկնածության առաջադրումն ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում, որպեսզի այժմ ժամանակը լիովին նվիրի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը: Փետրվարի 21-ին այդ մասին հաղորդել Է RMC ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ղեկավարի աշխատակիցների մերձավոր շրջանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինայի իրադրությունը խառնել Է բոլոր խաղաթղթերը»,- պարզաբանել Է նախագահի պլանների փոփոխությունը նրա խորհրդականներից մեկը: Սկզբնապես խոսքը վերաբերում Էր փետրվարի 21-ին, բայց հանգստյան օրերը Մակրոնը նվիրեց օտարերկրացի ղեկավարների հետ բանակցություններին, այդ թվում երկու անգամ հեռախոսով զրուցել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուինինի հետ»:

Այժմ որպես Մակրոնի առաջադրման հավանական ժամկետ քաղաքական փորձագետները նշում են տարվա իններորդ շաբաթը: Այն սկսվում Է փետրվարի 28-ին: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին: Չնայած այն բանին, որ գործող նախագահը չի հայտարարել երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու մասին, նա առաջատարն Է սոցհարցումներում: Առաջին փուլում նրա օգտին իր ձայնն Է պատրաստ տալու ընտրողների մեկ քառորդից ոչ պակաս մասը: Դա գործող նախագահին պատկառելի գերազանցություն Է ապահովում արդեն առաջին փուլում: Պաշտոնական նախընտրական արշավը կսկսվի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում