ԴԺՀ-ում հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի քիմարտադրանքի գործարանի ուղղությամբ 8 ական է արձակել. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ուժայինները կրկին կրակ են բացել Դոնբասում. գնդակոծության տակ է ընկել քիմիական գործարանը, հայտարարել Է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Այսպես, Դոնեցկի քիմիական արտադրանքի պետական գործարանի վրա Ուկրաինայի ԶՈՒ-ն 8 ական է արձակել, Սպարտակ ավանի վրա՝ 12։ Բոլոր ականները 120 միլիմետր տրամաչափով են, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչ այդ, հավելել են ներկայացուցչությունում, կեսգիշերից սկսած ուժայինները ԴԺՀ-ի տարածքը գնդակոծել են 18 անգամ ՝ արձակելով 204 արկ՝ 120 և 122 միլիմետր տրամաչափով:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա