Միջազգային

Կրեմլն ամփոփել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների արդյունքները

1 րոպեի ընթերցում

Կրեմլն ամփոփել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում ստուգվել է իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլին:

Կրեմլից հայտնել են, որ ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների առաջադրանքները լիովին ավարտված են, բոլոր հրթիռները խոցել են թիրախները՝ հաստատելով նշված բնութագրերը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 19-ին ավելի վաղ տվել էր միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում