Միջազգային

Պուտինը տվել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Պուտինը տվել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՌԴ առաջնորդը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իրավիճակային կենտրոնից հետևում է բալիստիկ հրթիռների արձակմանը:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս մանևրերը պլանային բնույթ ունեն: Դրանում մասնակցում են Օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային ու Սևծովյան նավատորմերի ուժերը: Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ ռազմավարական զսպման ուժերի դասընթացները ծրագրված են եղել՝ ստուգելու ռազմական ղեկավարման մարմինների պատրաստության մակարդակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում