Միջազգային

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում վերջին օրերի լարվածության առնչությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման բացառիկ թվով դեպքերը, որոնք արձանագրված են ԵԱՀԿ առաքելության կողմից, հակասում են պարտավորություններին, որոնք ընդունվել են նորմանդյան ձևաչափով մտքերի վերջին փոխանակության ժամանակ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը սպառնացել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն խիստ հետևանքներ կունենա: Նա ընդգծել է, որ հարձակման պարագայում եվրոպական երկրներն ու նրանց դաշնակիցները միասնական են լինելու զանգվածային պատժամիջոցների հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում