Մեծ Բրիտանիան G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունն արդեն համաձայնեցրել է Մեծ յոթնյակի (G7) և Եվրամիության գործընկերների հետ՝ Ուկրաինա ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին նա հայտարարել է գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում։

«Մենք պետք է ուժ ցուցաբերենք՝ աջակցելով Ուկրաինային: Մենք պետք է ապահովենք, որ արտակարգ իրավիճակի դեպքում պատրաստվի պատժամիջոցների կոշտ փաթեթ: Մենք արդեն համաձայնեցրել ենք այդ պատժամիջոցները G7-ում և ԵՄ-ում մեր դաշնակիցների, այդ թվում՝ Գերմանիայի հետ», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Միացյալ Թագավորությունը տնտեսական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, ինչպես նաև աջակցություն՝ կիբերանվտանգության ապահովման համար, Միացյալ Թագավորությունը պաշտպանական զենք է մատակարարել Կիևին և օգնում է ուկրաինացի զինվորների վերապատրաստմանը։

Հայերեն Русский

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ