Դոնեցկում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայտնի է, որ ԴԺՀ-ից տարհանվել է արդեն ավելի քան 6600 մարդ, որոնցից 2436-ը՝ երեխաներ: