Life

Հայաստանը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ օդապարիկով իրականացնելով ամենաերկար թռիչքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ օդապարիկով իրականացնելով ամենաերկար թռիչքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ փետրվարի 16-ին օդապարիկով իրականացրել է ռեկորդային թռիչք:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում Հայաստանի Հանրապետությունը SkyBall օդապարիկով թռիչքներ կազմակերպող ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր երկիր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը նշեց, որ SkyBall-ի ամենաերկարատև առանց վայրէջքի համաշխարհային ռեկորդային թռիչքը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Օրենբուրգի շրջանից ժամը 08:00-ին, վայրեջքը իրականացրել են փետրվարի 17-ին երեկոյան, ժամը 18:45-ին: Թռիչքի տևողությունը եղել է 34 ժամ 41 րոպե:

Նախկինում սահմանած ռեկորդային թռիչքը տևել է 32 ժամ 12 րոպե:

Ռեկորդը գրանցվելու է Ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիայի կողմից, և հատկանշական է նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում գրվելու է Հայաստանի անունը. «Նշեմ, որ նման ռեկորդները պատկանում են գերտերություններին: Եթե ցուցակը նայենք, կտեսնենք ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա և Եվրոպական մեկ-երկու երկիր, հիմա այս շարքում կլինի նաև Հայաստանի անունը, ինչն էլ եղել է մեր գերնպատակը»,-եզրափակեց Նաիրի Բարսեղյանը:

Համաշխարհային ռեկորդին ընդառաջ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել են բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրից-Երևան Արագած լեռան գագաթների վրայով:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում