Միջազգային

ԱՄՆ-ում ավելի քան 100 ավտոմոբիլ է ենթարկվել վթարի ձյան տեղումների պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ավելի քան 100 ավտոմոբիլ է ենթարկվել վթարի ձյան տեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլինոյսի նահանգում մի քանի ճանապարհա-տրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել 100 ավտոմոբիլների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին այդ մասին Twitter-ում տեղեկացրել Է տեղի ոստիկանությունը:

Ճանապարհա-տրանսպորտային պատահարների հիմնական պատճառների թվում նշել են վատ տեսանելիությունը ճանապարհին, որի պատճառը ձյան առատ տեղումներն են նահանգի ամբողջ տարածքում:

Ոստիկանությունում չեն ճշտել, թե տուժածներ կան արդոք վթարի ենթարկվածների թվում:

Վատ եղանակային պայմանների պատճառով նահանգում նաեւ երթեւեկության համար կսահմանափակեն I-39 ավտոմայրուղու 30-կիլոմետրանոց հատվածը:

«(Ավտոմայրուղու) (…) Նորմալից մինչեւ Մինոնկ (քաղաքներ Իլինոյսի նահանգում – ծանոթ. խմբ.) ընկած (հատվածը) մոտավորապես 12 ժամով փակ կլինի ավելի քան 100 ավտմոբիլների մասնակցությամբ բազմաթիվ վթարների պատճառով»,- ասված Է նահանգի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Իլինոյսի ոստիկանությունը փետրվարի 17-ից տեղացի վարորդներին նախազգուշացնում Է եղանակային պայմանների վատթարացման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում