Միջազգային

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ Մակրոնն առայժմ իր թեկնածությունը չի առաջադրում ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ Մակրոնն առայժմ իր թեկնածությունը չի առաջադրում ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առայժմ երկրորդ ժամկետով իր թեկնածությունը չի առաջադրում պետության ղեկավարի՝ ապրիլին կայանալիք ընտրություններում, քանի որ այս պահին զբաղված Է միջազգային իրադրության կարգավորմամբ: Փետրվարի 18-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետության ղեկավարը գերադասում Է բանակցությունները վարել որպես Ֆրանսիայի նախագահ, այլ ոչ թե որպես այդ պաշտոնի թեկնածու»,- նշել Է նախարարը: Լը Դրիանի կարծիքով՝ «միջազգային իրադրությունը նախկինի պես մնում Է խիստ վտանգավոր»: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին: Այս պահին ընտրական մարաթոնին մասնակցելու պլանների մասին են հայտարարել 40-ից ավելի թեկնածուներ: Մակրոնն առայժմ չի հայտնել իր պլանների մասն, թեեւ մինչեւ քվեարկության օրը մնում Է 51 օր: Ընտրաշավը կսկսվի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում