Միջազգային

Հոնիական ծովում հրդեհ Է բռնկել 237 ուղեւորներով ճամփորդանավում

1 րոպեի ընթերցում

Հոնիական ծովում հրդեհ Է բռնկել 237 ուղեւորներով ճամփորդանավում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնիական ծվում հրդեհ Է բռնկել 237 ուղեւորներով ճամփորդանավում, որը նավարկում Է իտալական դրոշի ներքո: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնում Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հունաստանի նավահանգստային ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նվահանգստային ոստիկանության տեղեկատվությամբ՝ նավում գտնվում են նաեւ անձնակազմի 51 անդամները: Միջադեպի վայր են ուղակվել երեք պարեկանավեր եւ առափնյա պահպանության երեք քարշիչներ: Միջադեպը տեի Է ունեցել Կերկիրա կղզու ափի մոտ: Հունաստանի առեւտրական նավատորմի ներկայացուցիչ Կոստաս Կացաֆադոսի խոսքով՝ «բոլոր ուղեւորները ողջ եւ առողջ են» եւ այս պահին արդեն գտնվում են փրկամակույկներում եւ կհասցվեն կղզի: Հրդեհի պատճառները դեռ չեն պարզվել, կատարվում Է պատահարի հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում