Միջազգային

Բայդենը հեռախոսազրույց Է ունեցել Իտալիայի վարչապետի հետ

2 րոպեի ընթերցում

Բայդենը հեռախոսազրույց Է ունեցել Իտալիայի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 17-ին հեռախոսով Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ քննարկել Է Ուկրաինայի շուրջ իրադրությանը վերաբերող դիվանագիտական փոխգործակցությունը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կողմերը քննարկել են ընթացիկ դիվանագիտական փոխգործակցությունը եւ դիմադարձման միջոցներն ի պատասխան Ուկրաինայի սահմաններին ռուսական ուժերի շարունակվող ավելացման,- նշված Է փաստաթղթում:- Նրանք հավաստել են, որ ընդունում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ պատրաստակամությունն անելու այնպես, որ Ռուսաստանը լուրջ տնտեսական վնասներ կրի Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում:

Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում