Միջազգային

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագրին

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագրին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները փետրվարի 17-ին կայացած լիագումար նիստում հավանություն են տվել հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրն ստորագրվել Է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Նուր Սուլթանում՝ 1994 թվականի մարտի 28-ի համանման պայմանագրի փոխարեն:

Ավելի վաղ Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Դարին Տույակովը խորհրդարանականներին հայտնել Էր, որ պայմանագիրն ստորագրվել Է երկու պետությունների միջեւ ռազմական համագործակցության հետագա զարգացման եւ արդիականացման նպատակով, քանի որ 1994 թվականի պայմանագրի դրույթները «հնացել են՝ հաշվի առնելով արդիականության իրողությունները»:

Պայմանագրի նորմերն ուղղված են ռազմական համագործակցության իրագործմանը զորքերի կիրառման համատեղ պլանավորման գործում՝ ի շահ պետությունների անվտանգության ապահովման եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության այլ ուղղությունների շուրջ փոխգործակցության:

Պայմանագիրը հնարավորություն Է տալիս ռազմական համագործակցություն իրականացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օպերատիվ եւ մարտական պատրաստությունը, խաղաղապահ գործունեությունը, ռազմական կրթությունն ու գիտությունը, զորքերի գործունեությունը եւ դրանց համակողմանի ապահովումը, երկկողմ նորմատիվա-իրավական բազայի կատարելագործումը, մշակույթը, սպորտը եւ ռազմական համագործակցության մյուս ուղղությունները: Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը ներկայացվել Է պետության ղեկավարի ստորագրմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում