Միջազգային

Բրազիլիայում տեղատարափների հետեւանքով զոհերի թիվը հասել է 104 մարդու

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայում տեղատարափների հետեւանքով զոհերի թիվը հասել է 104 մարդու

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգի Պետրոպոլիս քաղաքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով զոհերի թիվը հասել Է 104-ի, նրանցից ութը երեխաներ են: Այդ մասին հաղորդել Է G1 նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 94 զոհվածի մասին:

«Պետրոպոլիսում զոհվածների թիվը 104-ի Է հասել տեղական ժամանակով փետրվարի 16-ի ժամը 23:30-ի դրությամբ (Երեւանի ժամանակով փետրվարի 17-ի 06:30)»,-ասվում Է պորտալի հաղորդագրության մեջ:

Ավելի քան 50 տուն ավերվել Է: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ քաղաքացիական պաշտպանության ծառայություններին հաջողվել Է փրկել 24 մարդու: Եվս 35 մարդ համարվում Է անհետ կորած: Փետրվարի 8-ին հորդառատ անձրեւներն ուղեկցվել են սողանքներով եւ հեղեղումներով:

Ավելի քան վեց ժամում 260 լիտր տեղումներ են գրանցվել մեկ քառակուսի մետրի վրա: Դա շատ ավելին Է, քան սովորաբար փետրվար ամսին լինում Է Բրազիլիայի այս տարածաշրջանում:

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիու Կաշտրուն փետրվարի 16-ին ժամանել Է տեղատարափներից տուժած տարածաշրջան: Ավելի վաղ նա ստեղծված իրադրությունը գնահատել Է որպես «պատերազմին մոտ»:

Փետրվարի 16-ին անցկացված մամուլի ասուլսում նա հայտարարել Է, որ տարածաշրջանը պատուհասած անձրեւն «ամենահորդառատն Է դարձել 1935 թվականից ի վեր», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում