Միջազգային

Զասը ՄԱԿ-ն անվանել է ՀԱՊԿ գլխավոր միջազգային գործընկեր

1 րոպեի ընթերցում

Զասը ՄԱԿ-ն անվանել է ՀԱՊԿ գլխավոր միջազգային գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է ՄԱԿ-ը որպես գլխավոր միջազգային գործընկեր: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք ՄԱԿ-ը դիտարկում ենք որպես մեր գլխավոր միջազգային գործընկեր և հետաքրքրված ենք համաշխարհային կազմակերպության դերակատարման ուժեղացմամբ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա:

Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս ՄԱԿ-ի հետ հակաահաբեկչական համագործակցության հետագա ընդլայնման օգտին: Նա հավելել է, որ կառույցը մշակում է ՄԱԿ-ի գործող առաքելություններում իր խաղաղապահների մասնակցության ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում