Միջազգային

ՀԱՊԿ-ն կարևոր գործընկեր է ՄԱԿ-ի համար. Գուտերեշ

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն կարևոր գործընկեր է ՄԱԿ-ի համար. Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկերն է: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Ներկայում ավելի, քան նախկինում ՄԱԿ-ը հենվում է տարածաշրջանային կազմակերպությունների հետ ավելի սերտ ու խորը համագործակցության վրա, և ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի համար կարևոր գործընկեր է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Գուտերեշը ՀԱՊԿ հետ համագործակցությանը նվիրված նիստին:

Նա հույս է հայտնել խաղաղապահ առաքելությունների ոլորտում ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում