Նախարարը պարզաբանեց, թե ինչու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին ներկա Աննա Վարդապետյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Անդրեասյանը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել է վարչապետի կողմից և խորհրդի աշխատանքի արդյունքները պետք է ներկայացվեն վարչապետին։

«Մեր խորհուրդը ձևավորվել է վարչապետի կողմից և, որքան էլ այնտեղ կան անկախ մարմիններ, անկախ մարդիկ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, ըստ մեր Սահմանադրության գործընթացների, այս աշխատանքի արդյունքը պետք է անպայման գնա գործադիր, հետո օրենսդիր, այնուհետև պետք է գնա Սահմանադրական դատարան։ Եվ եթե այս գործընթացներում ի սկզբանե չներգրավեինք նաև վարչապետի իրավական հարցերով օգնականին, հետո մենք ստիպված էինք լինելու նաև նրան առանձին այս գործընթացները ներկայացնել, որովհետև Վարդապետյանը պետք է այս ամենը ներկայացնի վարչապետին։ Հետևաբար` Վարդապետյանի ներկայությունը առանց քվեարկության և ձայնի իրավունքի մեզ համար շատ օգտակար է»,- ասաց Անդրեասյանը։

Հայերեն

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ