Միջազգային

Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը կկայանա 2022 թվականի վերջին եռամսյակում

2 րոպեի ընթերցում

Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը կկայանա 2022 թվականի վերջին եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաջիկա գագաթնաժողովը կկայանա 2022 թվականի վերջին եռամսյակում Ալժիրում: Այդ մասին, ինչպես փետրվարի 15-ի երեկոյան հաղորդել Է Algeria Press Service (APS) լրատվական գործակալությունը, հայտարարել Է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հերքել Է ինչ-ինչ տարաձայնությունների առկայությունն արաբ ղեկավարների միջեւ ԱՊԼ-ի հաջորդ գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ: «Ոչ մի կարգի տարաձայնություններ չկան: Ընդհակառակը, մենք ստացանք լոկ Պարսից ծոցի երկրներից, Եգիպտոսից, Թունիսից եւ Եմենից արաբ առաջնորդների հավանությունը, ովքեր սպասում են այդ գագաթնաժողվի անցկացմանն Ալժիրում»,- ընդգծել Է նախագահը: «Բոլոր արաբ եղբայրներն սպասում են գագաթնաժողովին նկատի առնելով Ալժիրի քաղաքականությունը, որը հավասարապես հեռու Է բոլոր կողմերից եւ յուղ չի լցնում կրակին՝ երկրների միջեւ գժտություն հրահրելու համար:

Մենք ավելի շուտ ձգտում ենք առավելագույնս միավորելու երկրներին»,- հայտարարել Է Թեբբունը: Նա ցանկություն Է հայտնել, որ նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը «պսակվի շատ դրական արդյունքներով, առավել եւս որ դա հարկավոր Է արաբական աշխարհին»:

«Եկեք դադարեցնենք մեկուսացումը»,- պաշտոնակիցներին կոչ Է արել Ալժիրի նախագահը: «Արաբական երկրների արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպումը կկայանա մարտին Կահիրեում, եւ դրա ժամանակ կհաստատվի գագաթնաժողովի վերջնական ժամկետը»,- ամփոփել Է նա: Վերջին անգամ Ալժիրն իր մոտ արաբական գագաթնաժողվն ընդունել Է 2005 թվականին: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Թեբբունը հույս Է հայտնել, որ ԱՊԼ-ի առաջիկա գագաթնաժողովը կօգնի «միավորելու արաբական շարքերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում