Հունաստանի խորհրդարանը հավանություն Է տվել Ֆրանսիայից Rafale կործանիչների գնմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանը քվեարկել Է «Երկրի պաշտպանության ամրապնդման մասին» օրինագծին, որը հավանություն Է տալիս Ֆրանսիայից վեց Rafale կործանիչների, երեք Belharra ֆրեգատի, ինչպես նաեւ սուզանավերի համար տորպեդների ձեռքբերմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆԱ նորությունների գործակալությունը: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը պաշտպանել Է օրինագիծը:

Բացի կառավարող «Նոր դեմոկրատիա»-ից, օրինագծի հայեցակարգի օգտին քվեարկել են «Հանուն փոփոխության շարժումը» (ԿԻՆԱԼ) եւ «Հունաստանի որոշումը» կուսակցությունը: ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը ձեռնպահ Է մնացել: Հունաստանի կոմունիստական կուսակցությունը եւ ՄԵՐԱ25 կուսակցությունը դեմ են քվեարկել:

Օրինագծի քննարկումը տեւել Է 13 ժամ: Ինչպես քննարկումների ընթացքում հայտարարել Է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, կործանիչները Հունաստանը կստանա մինչեւ 2024 թվականի վերջը, իսկ առաջին ֆրեգատը՝ 2025 թվականին: Դրանից առաջ Հունաստանը համաձայնագիր Էր ստորագրել Rafale 18 կործանիչներ գնելու մասին, առաջին վեց ինքնաթիռներն արդեն ժամանել են Հունաստան: Օրինագծի համաձայն, երեք ֆրեգատ գնելու ծախսը կկազմի 3,237 միլիարդ եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին