Միջազգային

G7-ի ԱԳՆ ղեկավարները Գերմանիայում կանցկացնեն Ուկրաինային նվիրված շտապ հանդիպում. Kyodo

2 րոպեի ընթերցում

G7-ի ԱԳՆ ղեկավարները Գերմանիայում կանցկացնեն Ուկրաինային նվիրված շտապ հանդիպում. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթի խմբի (G7) արտաքին գործերի նախարարները այս շաբաթ պլանավորում են շտապ հանդիպում անցկացնել Գերմանիայում: Փետրվարի 16-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ենթադրվում Է, որ G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում:

Գործակալության կառավարական աղբյուրների տվյալներով՝ հանդիպման թեմա պետք Է դառնա Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Ճապոնիայից հանդիպանը պետք Է մասնակցի արտգործնախարարության ղեկավար Յոսիմասա Հայասին: Պետությունների եւ կառավարությունների մոտավորապես 35 ղեկավաներ կմասնակցեն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 18 – 20-ը:

Սպասվում Է, որ ԱՄՆ-ը կներկայացնեն փոխնախագահ Քամալա Հարիսը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նաեւ սպասվում Է խորհրդաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում:

Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում