Միջազգային

G7-ի երկրների ֆինանսների նախարարների եւ ԿԲ ղեկավարների հանդիպումը հետաձգվել Է մինչեւ մարտի 1-ը. Reuters

1 րոպեի ընթերցում

G7-ի երկրների ֆինանսների նախարարների եւ ԿԲ ղեկավարների հանդիպումը հետաձգվել Է մինչեւ մարտի 1-ը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթի խմբի (G7) ֆինանսների նախարարությունների եւ կենտրնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը պլանավորված Էր փետրվարի 17 – 18-ը, հետաձգվել Է մինչեւ մարտի 1-ը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների հանդիպումը պետք Է կայանար Ջակարտայում Ինդոնեզիայի նախագահությամբ Քսանի խմբի (G20) ֆինանսների նախարարների առաջին հանդիպման ժամանակ՝ այդ նույն օրերին: Ինչպես պնդում են Reuters-ի աղբյուրները, տնտեսապես զարգացած յոթ պետությունների ոչ ֆորմալ միավորման ֆինանսական գերատեսչությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը հետաձգվել Է, որովհետեւ դրա մասնակիցների մեծ մասը չի կարող անձամբ ներկա լինել G20-ի երկրների հանդիպմանը: Հունվարի 1-ից Յոթի խմբում նախագահությունն անցել Է Գերմանիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում