Միջազգային

Մակրոնը Բայդենի հետ քննարկվել Է պայմաններն Ուկրաինայի կարգավորման շուրջ «լուրջ երկխոսության» համար

2 րոպեի ընթերցում

Մակրոնը Բայդենի հետ քննարկվել Է պայմաններն Ուկրաինայի կարգավորման շուրջ «լուրջ երկխոսության» համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Ջո Բայդենը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հանդես Է եկել լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերի հաշվին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար պայմանների ստեղծման օգտին: Փետրվարի լույս 16-ի գիշերն այդ մասին հաղորդել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել Է լարվածության թուլացման եւ հանդարտեցման համար պայմանների ստեղծման շուրջ դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը, պայմաններ, որոնք անհրաժշտ են ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման եւ եվրոպական անվտանգության հարցերի լուծման շուրջ լուրջ երկխոսության համար»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը նաեւ հայտարարել Է «իր գործընկերների եւ դաշնակիցների ինքնիշխանությունն ու անվտանգությունը հարգելու»՝ Ֆրանսիայի հանձնառության մասին:

Բայդենն իր կողմից ողջունել Է Փարիզի եւ Բեռլինի ջանքերը «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում Մինսկի համաձայնությունների կատարման ապահովման ուղղությամբ, ճշտել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում: Ղեկավարները պայմանավորվել են այս թեմայի շուրջ սերտրեն շփվել առաջիկա օրերեին: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում:

Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում