Միջազգային

Շոլցը կոչ է արել շտապ դեէսկալացիա սկսել Ուկրաինայի շուրջ

1 րոպեի ընթերցում

Շոլցը կոչ է արել շտապ դեէսկալացիա սկսել Ուկրաինայի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիան շտապ անհրաժեշտ է, պատերազմ չպետք է սկսվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը։

«Իմ այցը տեղի է ունենում Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր և սպառնացող ճգնաժամի նշանի ներքո։ Ռուսաստանի ռազմական գործունեությունը և սահմանի երկայնքով ռուսական զորքերի կենտրոնացումը, Ռուսաստանի կողմից ձևակերպված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը մեր բանակցություններում շատ ժամանակ խլեցին։ Ես իմ գնահատականը հայտնեցի անվտանգության իրավիճակի վերաբերյալ, և քննարկեցինք՝ ինչպես ենք մենք և մեր եվրոպացի գործընկերները գնահատում այս իրավիճակը»,- ասել է Շոլցը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:

«Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական շփման գծում զինվորականներ են կենտրոնացված, դրա համար ակնհայտ պատճառ չկա: Ուստի շտապ անհրաժեշտ է դեէսկալացիա: Այս լարված իրավիճակում շատ կարևոր է պատերազմ չսկսել»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում