Քաբուլում տեղի Է ունեցել բողոքի ակցիա աֆղանական ակտիվներն արգելափակելու՝ ԱՄՆ-ի որոշման դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլի հարյուրավոր բնակիչներ փետրվարի 15-ին կազմակերպել են բողոքի ցույց՝ Աֆղանստանի Կենտրոնական բանկի ակտիվների մեծ մասն ԱՄՆ-ում արգելափակելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որոշման դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է աֆղանական Tolo News հեռուստաալիքը: «Դադարեցրե՛ք թշնամություն անել աֆղան ժողովրդի դեմ»,- մեջբերում Է Aamaj News գործակալությունը դժգոհ աֆղանների կարգախոսը:

«ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պետք Է վճարեն հազարավոր աֆղանների սպանության եւ Աֆղանստանի ավերման համար»,- գրված Է հանրահավաքի մասնակիցների պլակատներից մեկում: Նրաք կոչ են արել արգելափակված փողը չօգտագործելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու համար՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունները «ոչ մի առանչությոն չունեն աֆղան ժողովրդի հետ»:

Բացի դանից, Asvaka գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնի վարչակազմի որոշման դեմ բողոքի խաղաղ ակտցիա Է տեղի ունենում Ջելալաբադ քաղաքում (Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն): Նշվում Է, որ երթին մասնակցում են այդ թվում ձեռնարկիչեր եւ արժույթի փոխանակման կետերի աշխատողներ: Փետրվարի 11-ին Բայդենն ստորագրել Է հրամանագիր ԱՄՆ-ում Աֆղանստանի Կենտրոնական բանկի 7 միլիարդ դոլար ակտիվների արգելափակման մասին:

Ինչպես պարզաբանել Է Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչը, Վաշինգտոնը կձգտի շուրջ 3,5 միլիարդ դոլար ուղղորդել աֆղան ժողովրդի կարիքների ապահովանը, սակայն սառեցված միջոցների կեսից ավելին կպահուստավորեն ահաբեկչական գործողությունների, այդ թվում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հարազատներին ԱՄՆ-ի դատարաններում հաուցված հայցերով փոխհատուցումների հնարավոր վճարման համար: Ըստ որում աֆղան ժողովրդին օգնության համար ֆինանսների հանձնման թույլատարությունը պետք Է տա Նյու Յորքի դատարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանի դպրոցներում մեկնարկել է 2026-27 ուսումնական տարին

ՇՀԿ երկրներն աջակցություն են հայտնել Իրանի ինքնիշխանությանը

ՀՀ վարչապետն ու Վիետնամի փոխնախագահը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առաջմղմանը միտված քայլերի շուրջ

Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը

ԱՄՆ բանակի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Հեգսեթի հետ լարվածության ֆոնին. The Hill

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ

Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը

Արաղչին ՇՀԿ գագաթնաժողովի իր հանդիպումներում շեշտել է ԱՄՆ-ի կողմից Իսլամաբադի հուշագրին վերադառնալու անհրաժեշտությունը

ԵԱՏՄ-ն սեպտեմբերի 1-ից գործարկում է օտարերկրյա ապրանքների հետագծելիության մեխանիզմ

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ