Գուտերիշը խորին անհանգստություն Է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն Է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին հաղորդումների առիթով: Փետրվարի 14-ին այդ մասին նա հայտարարել Է լրագրողներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես խորապես անհանգստացած եմ Եվրոպայում աճած լարվածության եւ հնարավոր ռազմական հակամարտության մասին շահարկումների առիթով,- ասել Է նա:- Դրա գինը մարդկային տառապանքների, ավերածությունների եւ եվրոպական ու գլոբալ անվտանգության կորստի հարցում չափազանց մեծ Է, որպեսզի նույնիսկ մտածենք այդ մասին»: «Մենք չենք կարող թույլ տալ այդ աղետալի ընդհարման նույնիսկ հնարավորությունը: Առաջիկա ժամերին եւ օրերին ես կշարունակեմ աշխատանքն այդ ուղղությամբ:

Ես այսօր առավոտյան խոսեցի Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ղեկավարների (Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի) հետ: Ես պարզորոշ ասացի՝ դիվանագիտությանն այլընտրանք չկա: Բոլոր հարցերը, նույնիսկ ամենաբարդերը, պետք Է լուծվեն դիվանագիտական շրջանակներում»,- հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գուտերիշը կոչ Է արել խուսափելու Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններից, որոնք տանում են լարվածության սաստկացման: «Եկել Է ժամանակը նվազեցնելու լարվածությունը եւ ձեռնարկելու երկիր մոլորակի վրա ապաԷսկալացիայի միջոցներ»,- նշել Է նա: Գլխավոր քարտուղարը ողջունել Է Ուկրաինայի շուրջ՝ վերջերս կայացած դիվանագիտական, այդ թվում բարձր մակարդակի շփումները:

«Բայց պետք Է արվի ավելին, եւ ես ակնկալում եմ, որ բոլոր (կողմերը) կակտիվացնեն իրենց ջանքերը: Ես առաջարկեցի իմ բարի ծառայությությունները, մենք կօգտագործենք ցանկացած հնարավորություն խաղաղ լուծման հասնելու համար»,- ասել Է նա: Ուկրաինայում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատանքը շարունակվում Է ամբողջ ծավալով, հայտարարել Է Գուտերիշը: Ավելի վաղ մի քանի երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից լարվածության աճի ֆոնին:

Այդ երկրում ՄԱԿ-ի նեկայացուցչությունում զբաղված Է ավելի քան 1,6 հազար մարդ: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը