Միջազգային

Իտալիայի արտգործնախարարը կայցելի Կիև

1 րոպեի ընթերցում

Իտալիայի արտգործնախարարը կայցելի Կիև

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն փետրվարի 15-ին կայցելի Կիև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը թուլացնելու և ճգնաժամի դիվանագիտական լուծում փնտրելու Իտալիայի ջանքերի շրջանակում արտգործնախարար Լուիջի Դի Մայոն կմեկնի Կիև»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Նշվում է, որ Դի Մայոն կվերահաստատի Իտալիայի լիակատար աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` սերտ համակարգմամբ ԵՄ գործընկերների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում