Միջազգային

Լոնդոնը հույս ունի ուկրաինական ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Լոնդոնը հույս ունի ուկրաինական ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռ հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 14-ին լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը:

«Մենք լիովին գիտակցում ենք, որ ռուսական ներխուժումը կարող է սկսվել ակնթարթորեն, հետևաբար՝ բրիտանացի քաղաքացիները պետք է լքեն Ուկրաինան, բայց մենք նաև շարունակում ենք դիվանագիտության և դեէսկալացիայի ճանապարհը, ուստի այս շաբաթ վարչապետը և ես մի շարք այցեր կիրականացնենք Եվրոպական երկրներ: Մենք փորձում ենք համոզել ռուսական կողմին դուրս բերել զորքերը սահմանից, քանի որ պատերազմը կլինի կործանարար»,- ասել է Թրասը:

Նա ընդգծել է, որ այն պատժամիջոցները, որոնք Լոնդոնը կսահմանի Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեպքում, բացասական ազդեցություն կունենան թե՛ ռուսական օլիգարխների և ընկերությունների, թե՛ ՌԴ սովորական բնակչության վրա: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և արևմտյան այլ երկրներ շարունակում են այդ դիրքորոշումը փոխանցել Ռուսաստանի ղեկավարությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում