ԵԱՀԿ-ն Կիեւի խնդրանքով փետրվարի 15-ին հանդիպում կանցկացնի սահմանների իրադրության շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը, որը նախագահում Է ԵԱՀԿ-ում, փետրվարի 15-ին հանդիպում Է նշանակել ռուսական զորքերի ակտիվությունը քննարկելու համար, որը խնդրել Է գումարել Ուկրաինան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հաղորդել Է Twitter-ում:

«Ուկրաինան դիմել Է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությանը՝ խնդրելով Ռուսաստանի եւ մյուս շահագրգիռ պետությունների հետ հանդիպում անցկացնել արտասովոր ռազմական ակտիվության կապակցությամբ: Հանդիպումը կգումարվի փետրվարի 15-ին՝ Վիեննայի փաստաթղթին համապատասխան»,-ասվում Է Twitter-ում: Նման հանդիպում անցկացնելու խնդրանքի մասին փետրվարի 13-ին հաղորդել Է Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան: Կիեւը փետրվարի 11-ին հայտարարել Է, որ պաշտոնապես կիրառել Է վտանգը նվազեցնելու մեխանիզմ, որոնք նախատեսվում են Վիեննայի փաստաթղթի հատվածով:

Ինչպես այն ժամանակ ասել Է Կուլեբան, Ուկրաինայի ԱԳՆ-ն Մոսկվայից խնդրել Է՝ «մանրամասն պարզաբանումներ տալ այն շրջաններում ռազմական գործունեության վերաբերյալ, որոնք հարում են Ուկրաինայի տարածքին»: Վկայակոչելով Վիեննայի փաստաթղթի դրույթները, նա նշել Է, որ Կիեւում 48 ժամվա ընթացքում ռուսական կողմից տեղեկատվություն են սպասում ռազմական գործողություններ անցկացնելու շրջանների մասին, դրանց ավարտվելու ժամկետների մասին եւ դրանց մասնակցող ստորաբաժանումների ու ռազմական տեխնիկայի մասին: Երկու օր անց Կուլեբան նշել Է, որ այդ հարցի պատասխանը չի ստացվել:

Որպես հաջորդ քայլ Ուկրաինան խնդրել Է հանդիպում գումարել Ռուսաստանի եւ Վիեննայի պայմանագրի բոլոր մասնակից պետությունների հետ՝ քննարկելու իրադրության սաստկացումը եւ ռուսական զորքերի տեղափոխումը Ուկրաինայի սահմանների մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Français Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը