Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է փակուղու բացակայության մասին Վիեննայի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները փակուղի չեն մտել, կողմերը քննարկում են հանգուցային հարցերը: Փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիեննայում փակուղի չկա, բանակցությունները շարունակվում են, ինչպես եւ նախկինում,- ասել Է նա: Երբ բանակցային գործընթացը հասնում Է երկոսության պահի լուրջ թեմաների շուրջ, բանակցությունները դառնում են բարդ եւ հանդիպում են ոոշակի դադարեցումների»: Դիվանագետի խոսքով՝ «այն, ինչ այժմ տեղի Է ունենում Վիեննայում, հանգուցային հարցերի քննարկում Է»:

«Այսօր անհրաժեշտ Է ընդունել քաղաքական որոշում: Թեհրանն այն ընդունեց շատ տարիներ առաջ, երբ մնաց միջուկային գործարքում, եւ այսօր մենք արեւմտյան կողմից սպասում ենք ներկայացված նախաձեռնությունների պատասխանին»,- հավելել Է նա: Փետրվարի 13-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Twitter-ում գրել Է, որ Վիեննայում համաձայնության հասնելու աշխատանքն ավելի բարդ Է դառնում:

Փետրվարի 8-ին Վիեննայում ընդմիջումից հետո վերսկսվել Է բանակցությունների ութերորդ փուլը՝ միջուկային գործարքը սկզբնական տեսքով վերականգնելու եւ ԱՄՆ-ին այդ բազմակողմ համաձայնագրին վերդարձնելու նպատակով: Աշխտանաքը տարվում Է ինչպես Իրանի եւ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես Էլ ԱՄՆ-ի հետ առանձին կոնսուլտացիաների ձեւաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որն առայժմ պատրաստ չԷ ամերիկյան կողմի հետ ուղղակի երկխոսության:

Բանագնացնեն արդեն պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վա աշխատանքի գործընթացը: Ենթադրվում Է, որ ութերորդ փուլը կարող Է դառնալ վերջինը, քանի որ կոնսուլտացիաների մասնակիցները տրամադրված են աշխատաքն ավարտելու փետրվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն

Հայաստանն ու Լատվիան արձանագրություն են ստորագրել ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հետընդունման համաձայնագրի իրականացման վերաբերյալ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր