Սու-30ՍՄ կործանիչների ռուսական եւ բելառուսական անձնակազմերը համատեղ պարեկություն են իրականացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սու-30ՍՄ կործանիչների ռուսական եւ բելառուսական անձնակազմերը Միութենական պետության պետական սահմանի համատեղ պարեկություն անցկացրել «Դաշնային վճռականություն-2022» զորավարժությունների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) եւ Բելառուսի Հանրապետության ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմերը «Դաշնային վճռականություն-2022» համատեղ զորավարժությունների շրջանակներում իրականացրել են Միութենական պետության պետական սահմանի համատեղ պարեկության առաջադրանքները»,-նշված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ ինչպես զույգով, այնպես Էլ միայնակ թռիչքներ են իրականացվել օդերեւութաբանական դժվարին պայմաններում: Մարտական հերթապահության առաջադրանքների կատարման ժամանակ կատարելագործվել Է Ռուսաստանի ՕՏՈւ-ի եւ Բելառուսի ՌՕՈւ-ի ինքնաթիռների անձնակազմերի փոխգործակցությունը: Փետրվարի 10-ից մինչեւ 20-ը կանցկացվեն «Դաշնային վճռականություն-2022» ռուս-բելառուսական համատեղ վարժանքները, որոնց շրջանակներում կմշակվեն արտաքին ագրեսիայի խափանման եւ դիմագրավման, ինչպես նաեւ ահաբեկչության հակազդման եւ Միութենական պետության շահերի պաշտպանության հարցեր: Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ զորաշարժերն ունեն պաշտպանական ուղղվածություն եւ ոչ ոքի չեն սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

Քաղաքական տարաձայնությունները պետք է վերածվեն ավելի լավ որոշումների. ՀՀ նախագահի ելույթը՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստում

ԱԺ երեք խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին

ԱԺ առաջին նստաշրջանի մեկնարկին տեղի ունեցավ պատգամավորների երդման արարողությունը

Սահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Կնյազ Հասանովը պատգամավորներին կոչ է արել միասնական լինել և տարաձայնությունները մի կողմ դնել

Մեկնարկել է իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը

Երկու ընկերոջ անկեղծ զրույցները՝ մշակութային բացահայտումների առիթ. լույս է տեսել Հովհաննես Այվազյանի՝ Տիգրան Մանսուրյանին նվիրված գիրքը

Հայաստանի առաջատար բուտիկ գինեգործարաններից մեկը՝ Վան Արդին, ներկայացրել է իր երեք նոր գինիները, ինչպես նաև՝ երկար սպասված գինու ակումբը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բակային շաբաթօրյակ է անցկացվել