Միջազգային

Բելառուսի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Բելառուսի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել համաշխարհային տեղեկատվական դաշտի ծանրաբեռնվածությանը ոչ հավաստի տեղեկատվությամբ ու ապատեղեկատվությամբ, այդ թվում և բացահայտ ֆեյքերով՝ կապված Բելառուսի տարածքից Ուկրաինա հարձակվելու ծրագրերի հետ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են նաև թուրք-բելառուսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում և առևտրատնտեսական և նորարարական փոխգործակցությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում