Միջազգային

Նորվեգիան չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի կառավարությունը փետրվարի 12-ից չեղարկում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն:

«Մենք չեղարկում ենք գրեթե բոլոր սահմանափակումները, այդ թվում և մեկ մետր հեռավորության պահպանումը, պաշտպանական դիմակի կրումն ու մեկուսացման պահանջը»,- ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ համավարակն այլևս չի սպառնում բնակչության մեծ մասի առողջությանը, քանի որ օմիկրոն շտամը ավելի թեթև ընթացք է ունենում, իսկ բնակչությանը մեծամասամբ պաշտպանված է պատվաստանյութի միջոցով:

Ավելի վաղ չեղարկվել էին հեռավար աշխատանքի, տանը հյուրեր ընդունելու, փակ տարածքում միջոցառումների կազմակերպման սահմանափակումները: Ինքնամեկուսացման ժամկետը վեց օրից նվազեցվել է չորսի:

Թագավորություն մուտք գործելիս այլևս կորոնավիրուսի թեստի պատասխան չեն պահանջելու:

Նորվեգիայում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստում է անցել 12 տարեկանից բարձր բնակչության 80 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում