Վրաստանին ԱԳՆ-ն դիմել է Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականության պատճառով դիմում է Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Կիևի դեսպանատունը, Օդեսայի և Դոնեցկի հյուպատոսությունները անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։

«Վրաստանն ուշադիր հետևում է ուկրաինական գործընթացներին։ Մենք մշտական կապի մեջ ենք ինչպես Ուկրաինայի մեր գործընկերների, այնպես էլ գործընկեր երկրների ու գործընկեր կազմակերպությունների հետ: Ուկրաինայի տարածքում Վրաստանի քաղաքացիների համար գործում է «թեժ գիծ»։ Միևնույն ժամանակ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում մշտական կապի մեջ են երկրի քաղաքացիների հետ և հորդորում են հաշվի առնել ստեղծված անվտանգության ծանր իրավիճակը»։

Վրաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ անդամ երկրներն արդեն կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։ «Ուստի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք հորդորում ենք Վրաստանի քաղաքացիներին կապի մեջ մնալ Վրաստանի դեսպանատան հետ, ինչպես օպերատիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ նյութատեխնիկական ու տեղեկատվական աջակցություն ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը