Միջազգային

Բլինկենը հեռախոսազրույց կունենա Լավրովի հետ

1 րոպեի ընթերցում

Բլինկենը հեռախոսազրույց կունենա Լավրովի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ծրագրում է փետրվարի 12-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ծրագրում եմ ընդգծել [դաշնակիցների] միասնականությունն ու վճռականությունը»,- ասել է Բլինկենը՝ խոսելով առաջիկայում նախատեսվող հեռախոսազրույցի մասին:

Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց էին ունեցել նաև փետրվարի 1-ին: Պետդեպի գնահատականով՝ զրույցը մասնագիտական էր և չափազանց անկեղծ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին ստիպել Կիևին կյանքի կոչել Մինսկի համաձայնությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում