Նոր Զելանդիան և Ավստրալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ այս քայլը բացատրվում է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող լարվածությամբ»։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նման կոչով դիմել է իր քաղաքացիներին։ Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «շատ վտանգավոր» է անվանել։

Նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առաջարկել էր, որ բոլոր ամերիկացիները լքեն Ուկրաինան առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Այս շաբաթվա սկզբին Սպիտակ տան պաշտոնյան ասել էր, որ ԱՄՆ-ն չի ծրագրում զինվորականների օգնությամբ ամերիկացի քաղաքացիների զանգվածային տարհանումը Ուկրաինայից, իսկ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում Եվրոպայում ԱՄՆ-ի զինվորականները կարող են օգնել տարհանել ամերիկացի քաղաքացիներին՝ առանց ուկրաինական տարածքում հայտնվելու։

Հայերեն Русский

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում