ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ զրույցում վերահաստատել է իրենց աջակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է պետդեպի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային: «Պետքարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած ագրեսիա կհանգեցնի արագ, լուրջ և դաշնակիցների հետ համատեղ պատասխան գործողությունների»,- նշվում է հայտարարության մեջ:

Բլինկենը տեղեկացրել է ուկրաինացի գործընկերոջը «գլոբալ ջանքերի մասին՝ ուղղված լարվածության թուլացմանը»:

Հայերեն Русский