Միջազգային

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան

1 րոպեի ընթերցում

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Ուկրաինայի տարածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ:

«Մինչ մենք շարունակում ենք սերտ համագործակցել մեր գործընկերների հետ ու հետևել իրադրությանը, կոչ եմ անում Ուկրաինայում բոլոր կանադացիներին ձեռնարկել անհրաժեշտ քայլերը հիմա լքելու երկիրը»,- ասել է նա: Ժոլին ընդգծել է, որ կանադացի դիվանագետները շարունակում են մնալ իրենց տեղերում և տրամադրում են հյուպատոսական ծառայություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում