ԱՄՆ-ն և ԵՄ-ն բավականին մոտ են Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների փաթեթի համաձայնեցմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Եվրամիությունը բավականին մոտ են Ռուսաստանինկատմամբ հնարավոր պատժամիջոցների փաթեթի համաձայնեցմանը, որպեսզի թույլ չտան Ուկրաինայի շուրջ իրադրության սրացում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլեն:

«Մենք սրընթաց առաջ ենք շարժվում, եւ եթե չնախատեսված հանգամանքներ առաջանան, մենք պատրաստ կլինենք», - հայտարարել է Շոլեն:

Հայերեն Русский