Միջազգային

Աֆղանստանում պայթյուն Է տեղի ունեցել մզկիթի մոտ

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում պայթյուն Է տեղի ունեցել մզկիթի մոտ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 11-ին մզկիթի մոտ պայթյուն Է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիս – արեւմուտքի Բաղդիսի նահանգում: Այդ մասին հաղորդում Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պայթյունը տեղի Է ունեցել Քալայի Նաու քաղաքում՝ նահանգի վարչական կենտրոնում, այն պահին, երբ հավատացյալները հեռանում Էին մզկիթից: Առնվազն ութ մարդ Է զոհվել, 20-ը՝ տուժել Աֆղանստանի հյուսիսում մզկիթի մոտ որոտած պայթյունի հետեւանքով, հայտնել Է Aamaj News գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում