Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 և Ուկրաինայի Մ-21 թիմերի հանդիպումը կկայանա Արմավիրում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 և Ուկրաինայի Մ-21 թիմերի հանդիպումը կկայանա Արմավիրում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 24-ին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման H խմբի տասներորդ մրցափուլի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։

Հանդիպումը կկայանա Արմավիր քաղաքի«Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը կայացել էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի«Քաղաքային» մարզադաշտում, որտեղ մեր ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի հասակակիցներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում