Միջազգային

Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Դնեպրում դրոշը փոխարինելու դեպքի առիթով

1 րոպեի ընթերցում

Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Դնեպրում դրոշը փոխարինելու դեպքի առիթով

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի արտգործնախարարությունը նախազգուշացրել է հանրապետությունում Ուկրաինայի դեսպանին Բելառուսի պետական դրոշի հետ կապված միջադեպի պատճառով համաչափ քայլեր ձեռնարկելու հնարավորության մասին, եթե չկատարվեն Մինսկի պահանջները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Փետրվարի 10-ին Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը կանչվել է ԱԳՆ, ում խստորեն բողոքել են երեկ Դնեպրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որտեղ քաղաքապետի որոշմամբ Բելառուսի պետական դրոշը փոխարինվել է այլ խորհրդանիշով»,-ասված է Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Միաժամանակ դիվանագետին զգուշացրել են, որ հանդիպմանը հնչեցված պահանջները չկատարելու դեպքում բելառուսական կողմն իրեն իրավունք է վերապահում հետագա համաչափ քայլեր ձեռնարկել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում