Ստոլտենբերգը Զելենսկիի հետ զրույցում խոստացել է շարունակել ՆԱՏՕ-ի գործնական և քաղաքական օգնությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում ևս մեկ անգամ խոստացել է շարունակել գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Կիևին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես խոսել եմ նախագահ Զելենսկիի հետ Ուկրաինայի շուրջ և նրա տարածքում ռուսական զորքերի կենտրոնացման մասին: ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել մեր շատ արժեքավոր գործընկերոջը»,- գրել է գլխավոր քարտուղարը Թվիթերի իր միկրոբլոգում։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը շարունակում է կոչ անել Ռուսաստանին առաջ շարժվել երկխոսության և խաղաղ լուծման որոնման ճանապարհով։

Հայերեն English Русский

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը