ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արեւելքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Լեհաստան ժամանող ամերիկացի զինծառայողներն, ինչպես նաեւ լրացուցիչ զինվորները Մեծ Բրիտանիայից հանրապետությունում ծառայության կանցնեն երկրի արեւելյան մասում: Փետրվարի 10-ին այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք կգտնվեն մեր երկրի արեւելյան մասում՝ Վիսլայից դեպի արեւելք»,- ասել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Բլաշչակի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք Է, որի նպատակն ագրեսորի դիմադարձումն Է:

«Այդ խնդիրներն Էլ նրանք կկատարեն՝ ուժեղացնելով դաշինքի եւ Լեհաստանի զորքի արեւելյան թեւը»,- ասել Է նա: Ամբողջ վերջին շաթաթվա ընթացքում աստիճանաբար Լեհաստան են ժամանում ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1,7 հազար ամերիկացի զինվորներ՝ տեխնիկայով եւ սարքավորանքով:

Օրական մի քանի ինքնաթիռ Է վայրԷջք կատարում հանրապետության հարավ - արեւելքի Ժեշուվ քաղաքի օդանավակայանում: Փետրվարի 7-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել Է Թագավորական ծովային հետեւակի հատուկ նշանակության 3-րդ բրիգադի կազմում հատուկ նշանակության 45-րդ բրիգադի 350 զինվորների Լեհաստան ուղարկելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ