Քաղաքականություն

Հույս ունեմ, որ բելառուսական կողմը կխուսափի ՀՀ-ի վերաբերյալ որևիցե գնահատական տալուց. Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Հույս ունեմ, որ բելառուսական կողմը կխուսափի ՀՀ-ի վերաբերյալ որևիցե գնահատական տալուց. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը համապարփակ արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Լուկաշենկոյի ասածների մասով արձագանքել են Ազգային ժողովի պատգամավորները, Արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Դրա մասին նաև փետրվարի 9-ին Ազգային ժողովում խոսվել է: Կարծում եմ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմը այլևս կխուսափի, կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ` հայ ժողովրդի և բելառուս ժժողովրդի միջև»,- ասաց Գրիգորյանը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում,անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել է․«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում