Սպորտ

Պեկին-2022. Կատյա Գալստյանը 74-րդն է, Անգելինա Մուրադյանը` 93-րդը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամներ Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը մեկնարկեցին Օլիմպիական խաղերի կանանց 10 կմ դասական ձևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեկինի 24-րդ ձմեռային Խաղերի կանանց 10 կմ դասական ձևում մեկնարկեցին 98 մարզիկներ: Կատյա Գալստյանը 34:37.5 արդյունքով 74-րդն է, իսկ Անգելինա Մուրադյանը 39:43.4 արդյունքով` 93-րդը:

Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Նորվեգիայի ներկայացուցիչ Թերեզա Յոհաուգը: Երկրորդ և երրորդ տեղերում Ֆինլանդիայի երկու մարզիկներն են` Կերտու Նիսկանենը և Կրիստա Պարմակոսկին:

Հայաստանի ներկայացուցիչներից Միքայել Միքայելյանն իր երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 11-ին` մրցելով 15 կմ դասական ձևում:

Փետրվարի 12-ին գեղասահքի պարային զույգերում պայքարը կսկսի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը:

Նրանց մեկնարկն ազատ ծրագրում կլինի փետրվարի 14-ին:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի

Հայերեն

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը