Սպորտ

Արման Ավանեսյանը՝ սամբոյի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Արման Ավանեսյանը՝ սամբոյի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացվող սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ: Հայ մարզիկին չեմպիոնական մեդալով պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

Հայաստանի մեծահասակերի հավաքականը ԵԱ-ում ելույթներն ավարտել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալով: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մարտական սամբոյի ներկայացուցիչներ Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ) և մարզական սամբոյի ներկայացուցիչ Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում