Մոսկվա ժամանած Բրիտանիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրադրության լուծման միակ ճանապարհը դիվանագիտական ուղին է: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը, ով փետրվարի 9-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան:

«Մոսկվայում եմ՝ հանդիպելու արտգործնախարար Լավրովի հետ և հստակ հասկացնելու, որ Ռուսաստանը պետք է անհապաղ իր զորքերը հետ քաշի ու հարգանք դրսևորի Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ, հակառակ դեպքում կբախվի հետևանքների հետ: Ցանկացած ներխուժում մեծ սխալ կլինի: Դիվանագիտությունը առաջ գնալու միակ ուղին է, և Ռուսաստանը պետք է հետևի այդ ուղուն»,- գրել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվայում հանդիպման շրջանակում երկու արտգործնախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի կարևոր թեմաներին առնչվող հարցեր:

Հայերեն Русский

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում

Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres

Պուտինը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը