Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը մեր կառավարության նպատակներից է, և եղել է ՀՀ բոլոր կառավարությունների նպատակներից. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելն իրենց կառավարության նպատակներից է, ինչպես նաև եղել է ՀՀ բոլոր կառավարությունների նպատակներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Ծովինար Վարդանյանի հարցին:

Վարդանյանը հիշեցրեց խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ-ի հայտարարած հանձնառության մասին, զուգահեռ՝ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին: Նա հետաքրքրվեց խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ վարչապետի տեսակետով:

Ըստ Փաշինյանի՝ մի կողմից փորձ է արվում Հայաստանում և Հայաստանից դուրս տպավորություն ստեղծել, թե Հայաստանին ինչ-որ մեկը փորձում է օրակարգ պարտադրել, մյուս կողմից, թե Հայաստանը խուսափում է ինչ-որ օրակարգից: «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելն, իհարկե, մեր կառավարության և, ընդ որում, ՀՀ բոլոր կառավարությունների նպատակն է եղել: Բուն Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում: Մենք պատրա՞ստ ենք արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով. այո»,-ասաց Փաշինյանը:

Իսկ հարցին, թե արդյոք պատրաստ է ՀՀ-ն այդ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու, նա կրկին դրական պատասխան տվեց: Իսկ, թե ինչ ֆորմատով պետք է տեղի ունենա բանակցությունը՝ Փաշինյանը նշեց, որ դրա վերաբերյալ ՀՀ կառավարության պատկերացումները մի քանի անգամ ընդգծել են: Վարչապետը վստահեցրեց, որ բոլոր ժամանակներում բանակցությունների նպատակը հենց խաղաղության պայմանագիր կնքելն է եղել:

«Մենք պատրաստ ենք առարկայական կոնկրետ խոսակցության»,-ասաց վարչապետը:

Հայերեն العربية English Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը