ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սահմանների մոտ սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ ՀԱՊԿ-ի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ծավալումը սահմանակից տարածքներում ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար Է ազդում ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության ապահովման վրա:

Փետրվարի 9-ին այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» բանավիճային ակումբի «Կոլեկտիվ անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի զինվորականների խմբավորումների Էական կուտակում, ռազմական ենթակառուցվածքի զարգացում սահանակից տարածքներում,- ասել Է նա:- Մեծանում Է ռազմական ակտիվությունը, տեղի Է ունենում ըստ Էության ամբողջ տարածաշրջանի ռազմականացում: Դա ոչ միայն սպառնալիքներ Է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար Է ազդում մեր ամբողջ կազմակերպության, ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման վրա»: Զասը հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվել Է ճգնաժամային հակազդման աշխատանքային խումբ Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողությունից հետո:

«Այո՛, անշուշտ, մենք այժմ ստեղծել ենք աշխատանքայն խումբ եւ ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր այդ առաջին գործնական փորձը, մեր բոլոր գործողությունները: Ամենից առաջ կթեստավորենք ճգնաժամային հակազդման համակարգը: Մենք պետք Է հնարավորություն ունենանք արագորեն եւ արդյունավետորեն կիրառելու առկա ներուժը ցանկացած պայմաններում եւ մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ