Փոխնախարարը պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման կարիք է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման կարիք է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խզմալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որով առաջարկվում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները:

Խզմալյանը նախ հայտնեց, որ կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է: «Այսօր մենք իսկապես կարիք ունենք պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով պատգամավորի առաջ քաշած հարցին, որ տարբեր կարևոր կառույցների շենքերի վրա պետական դրոշներ չկան՝ Խզմալյանն ասաց, որ ավելի վատ դեպքեր կան, երբ դրոշը կա, բայց ավելի լավ կլիներ, եթե չլիներ: «Մենք շատ հաճախ ստիպված ենք լինում ահազանգել տարբեր կազմակերպությունների ղեկավարներին ու պահանջել, որ դրոշն ամբողջապես փոխվի, դրոշաձողը բարեկարգվի: Այս հարցը պետք է ամենայն խստությամբ, խորությամբ դրվի: Տեսում ենք, որ երբեմն այս երևույթը մտնում է նաև այլ բնագավառներ, օրինակ գեղարվեստական մշակույթի բնագավառ, երբ բեմում ներկայացման ժամանակ ռեժիսորական մի «հանճարեղ» հղացմամբ պետական դրոշը կարող է ուղղակի ոոտնատակ տրվել»,- ասաց փոխնախարը:

Նա շեշտեց՝ հանրային այդ վերաբերմունքը պետք է մեկնընդմիշտ հստակ ձևակերպվի և պարտադրվի: Կառավարությունը, սակայն, Աղվան Վարդանյանի նախագծի վերաբերյալ մի քանի դիտարկումներ ունի: Կառավարությունն, օրինակ, առաջարկում է հստակ ձևակերպել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն:

Պատգամավորի նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականութուն: Առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը: Նախագծով առաջարկվում է այս կանոնները խախտելու դեպքում համապատասխան պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres